Մահացել է Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը
Հոլանդիայում մահացել է Անահիտ Չարենցի դուստրը՝ բանաստեղծուհի Հասմիկ (Աստրիդ) Չարենցը: Այս մասին հայտնում է «Արևելք» պարբերականը։
«Չարենցի թոռնուհու մահվան մասին տեղեկանում ենք նրա քրոջից՝ Եղիշե Չարենի տուն թանգարանի աշխատակցուհի Գոհար Չարենցից:
Նա, մասնավորապես հայտնել է.«Խաղաղությամբ իր մահկանացուն կնքեց քույրս՝ Հասմիկ Չարենցը, մոր՝ Անահիտ Չարենցի և դստերս Նանեի ներկայությամբ. Լույս իջնի հոգուն»,-ասված է մահազդում:
Հասմիկ Չարենցը բանաստեղծությունների գրքի, բազմաթիվ երգերի տեքստերի, հոդվածների և մյուզիքլների հեղինակ Է: