Բաժիններ՝

Ռուսական կապիտալը հայաստանցիների խոշորագույն գործատուն է

Հայաստանի երեք խոշորագույն գործատուները ռուսական կապիտալով աշխատող ընկերություններ են։ Հայաստանի էլեկտրական ցանցերը, ՀայՌուսգազարդը և Հարավկովկասյան երկաթուղին գլխավորում են ՊԵԿ-ի հրապարակած՝ 2012թ. ֆինանսական տարվա սկզբից 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած ապահովադիր հանդիսացող առևտրային կազմակերպությունների ցանկը։
Հայաստանի էլեկտրական ցանցերը, ըստ այդ ցանկի, ունի 7785 աշխատող, ՀայՌուսգազարդը` 5911, Հարավկովկասյան երկաթուղին`3991 աշխատող։
Խոշոր գործատուների թվում կան մեծ թվով այլ ռուսական ընկերություններ, օրինակ՝ «ԱրմենՏելը» կամ «Ղ-Տելեկոմը»։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում 100 և ավելի աշխատող ունեցող ընկերությունների թիվը 442 է, որոնցում աշխատում է 160 432 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս