Նորվեգիային զարմացրել է Ռուսաստանի «էկոլոգիական նվերը»
Ռուսաստանը Նորվեգիայի համար «չտեսնված էկոլոգիական նվեր» է պատրաստել Սուրբ Ծննդյան տոներից առաջ: Այդ մասին հաղորդել է NRK նորվեգական հրատարակությունը: Խոսքը Նորվեգիայի հետ սահմանին գտնվող Նիկել քաղաքում մետալուրգիական կոմբինատը փակելու մասին է:
«Մեզ ծծումբի երկօքսիդի արտանետումների խոշորագույն կրճատում է սպասում Հյուսիսային Եվրոպայում: Դա հիանալիէ»,-ասել է էկո-ակտիվիստներից մեկը՝ Թոմաս Նիլսենը: Նորվեգիայի բիոէկոնոմիկայի ինստիտուտի հետազոտող Պոլ Էրիկ Ասպհոլմի խոսքով՝ ավելի վաղ կոմբինատն արդեն նվազեցրել էր արտանետումների ծավալը, ինչը դրական արդյունք է տվել: Ձեռնարկության փակումն ուրախացրել էր նաեւ սահմանամերձ Կիրկենես եւ Պասվիկդալեն քաղաքների բնակիչներին:
«Ըստ իս, դա շատ լավ է: Մենք գիտենք, որ տեղի բնապահպանությունն օրհասական վիճակում է: Կոմբինատի փակումը Նիկելում շատերի համար ազդակ կդառնա»,-կարծում է Կիրկենեսի մասնաճյուղի ղեկավար Մարթա Մյոլերսենը: Մուրմանսկի մարզի սահմանին գտնվող Սվանվիկ ավանի բնակիչներից մեկը երկյուղ է հայտնել, որ Նիկելի բնակիչները կկորցնեն աշխատանքը եւ կմեկնեն, ինչի հետեւանքով քաղաքը կարող է դատարկվել: Տեղի իշխանությունները, իրենց հերթին, խոստացել են, որ կստեղծեն նոր աշխատատեղեր եւ Նիկելում կզարգացնեն զբոսաշրջությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: