Բաժիններ՝

Հիասքանչ Մխիթարյանը Շախտյորի կապող օղակն է Ջոնաթան Ուիլսոն

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Չելսի» – «Շախտյոր» հանդիպումից առաջ Բրիտանիայի ամենահայտնի մարզական լրագրողներից մեկը՝ The Guardian-ի և Sportsillustrated-ի թղթակից Ջոնաթան Ուիլսոնը ծավալուն հոդված է գրել «հանքափորների» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի մասին, որում անդրադարձել է նաև «Շախտյորի» ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին: Հոդվածի այդ հատվածը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

«3 շաբաթ առաջ «Չելսիին» պարտության մատնած թիմում ընդամենը 3 ֆուտբոլիստ կա, ում տարիքը գերազանցում է 30-ը՝ պաշտպաններ Դարիո Սրնան, Ռազվան Ռացն ու Ալեքսանդր Կուչերը: Հարձակման գծում խաղում են բացառապես երիտասարդներ՝ բրազիլացիներ՝ 24-ամյա Վիլիանը, ով սլանում է ձախ եզրով, աջ եզրային Ալեքս Տեյշեյրան, 25-ամյա Լուիս Ադրիանոն, ով գրագետ գործողությունների շնորհիվ անընդհատ ազատ տարածություններ է ստեղծում կենտրոնական հարձակվողի գոտում և նրանց բոլորին կապողը՝ 23-ամյա հիասքանչ ֆուտբոլիստ հայ Հենրիխ Մխիթարյանը»,- գրում է Ուիլսոնը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս