44-ամյա տղամարդը իրենց ցած է գցել 6-րդ հարկից
Այսօր` նոյեմբերի 3-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11.00-ի սահմաններում Մամիկոնյանց 36/1 շենքի բնակիչ, 44-ամյա Արթուր Հովհաննիսյանը, ով բնակվում էր նույն շենքի 3-րդ հարկում, ինքնասպանության նպատակով նույն շենքի 6-րդ հարկից ցած է նետվել և տեղում մահացել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ Ա.Հովհաննիսյանը ամուսնացած էր, ուներ տասնամյա դուստր և հաշվառված էր Նուբարաշեն հոգեբուժական հիվանդանոցում:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի բաժնի քննիչները` Սերգեյ Վարանցովյանի գլխավորությամբ:
shamshyan.com