Բաժիններ՝

Գվարդիոլան հիմա Նյու Յորքում է, և նրա խնդիրը փոթորիկն է. Ռոբերտո Մանչինի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հերքել է այն լուրերը, որ իրեն կարող է փոխարինել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

«Պեպը հիմա Նյու Յորքում է, այնպես որ նրա հիմնական խնդիր փոթորիկն է: Եթե մարդիկ գրում են, որ թիմ է եկել Բեգիրիստայնը, ուրեմն մյուս տարի «Սիթին» կգլխավորի Գվարդիոլան կամ մեկ ուրիշը, դա իմ գործը չէ:

Ես առայժմ այստեղ եմ և ուզում եմ լավ աշխատել: Մենք կարող ենք էլ ավելի առաջադիմել և հզոր թիմ կառուցել: Ուրախ եմ, որ նոր մարզական տնօրեն ունենք: Չիկին արդեն նման պաշտոն զբաղեցրել է «Բարսելոնայում» և մեծ ակումբների հետ աշխատելու փորձ ունի: Պետք է ուժեղ լինենք, չեմ կարծում, որ անցած տարվա պես ուժեղ ենք, բայց այդ ուղղությամբ քրտնաջան աշխատում ենք: Շատ թիմեր կան, որ նրանց պաշտպանությունը թույլ է: Եթե չեմ սխալվում, մեր պաշտպանությունը լավագույներից է»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս