Բաժիններ՝

«Անհայտ անձինք հարձակվել են Ադեկվադ միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի վրա և դանակահարել նրան».  Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անհայտ անձինք հարձակվել են Ադեկվադ միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի վրա և դանակահարել նրան:

Երկու օր առաջ, երբ դավաճանական իշխանության դավաճան ղեկավարը բռնության ակնհայտ կոչեր արեց, ՀՀ ԱԱԾ-ին հորդորեցի անհապաղ զբաղվել խնդրով և կանխել հնարավոր բռնությունները:

Ցավոք ԱԱԾ-ն և իրավապահ մյուս մարմինները ոչինչ չձեռնարկեցին, որի հետևանքը չուշացավ:

Դավաճան Նիկոլի կողմից ստեղծվող հրոսակախմբերի անդամներին տեղեկացնում եմ, որ բոլորիդ ինքնությունը պարզելը կարճ ժամանակի խնդիր է, իսկ խիստ պատասխանատվությունն անխուսափելի, որը վրա կհասնի իրական հեղափոխությունից կարճ ժամանակ անց: Այս րոպեից մտածեք ձեր ու պետության ապագայի մասին, դեռ կարող եք ճիշտ որոշում ընդունել:

Հ.Գ. Լուսանկարը սեփական է, աչքիս տեսածն եմ արձանագրել: Շատ ավելին կա արձանագրված»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս