Վասն մշակույթի բյուջեի
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ԱԺ-ում 2013թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, թե իրենք նախատեսել են թանգարանների աշխատողների համար անցկացնել թրեյնինգներ: Նաև նշեց, թե պատրաստվում են խթանել հայկական գորգարվեստի զարգացումը ՝ իրականացնելով տարբեր ծրագրեր: Բացի այդ, առաջիկայում պատրաստվում են ժողովրդական նվագարանների վերանորոգման արհեստանոց բացել:
Ինչ վերաբերում է ժամանակակից արվեստի ոլորտին, ապա Հ. Պողոսյանն ասաց, թե դա «ավանդական ոլորտ է» իրենց մոտ: Պողոսյանի խոսքով՝ ամեն տարի իրենք մի «քար դնում են» այս ոլորտում, հատկապես` թատերարվեստի ոլորտում: