«Թող գիտնականների խմբեր ռեկլամ անեն, ոչ թե տուրիստական խմբեր»

Այսօր ԱԺ-ում 2013թ. պետական բյուջեի նախագծով՝ կրթության և գիտության ոլորտին կատարվող հատկացումների մասին քննարկումների ժամանակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, թե իր նկատառումով՝ գիտության ֆինանսավորումը բյուջեով նախատեսված գումարով կազմելու է ՀՆԱ-ի 0,246 տոկոսը կամ 11,2 մլրդ դրամ:

Ըստ նրա՝ առաջիկայում հնարավորություն կլինի մերժելու ևս մի օրենսդրական  նախաձեռնություն,  որտեղ գրված կլինի, որ գիտությանը տրվում է առնվազն 1 տոկոս: «Հիմա տվեք, որ ստանանք: Տվեք, որ տուրիստական խմբերի փոխարեն՝ գիտնականների խմբերի ռեկլամը լինի հեռուստացույցով, որ էս գիտնականների հարցը կարողանան լուծել: Հինգը տարի առաջ երկրի այսօրվա նախագահը ծրագիր է ասել, թվեր է ասել,  ես չեմ ուզում ասել՝ այդ ծրագիրն արեք, բայց գոնե պահպանենք հինգ տարի առաջվա վիճակը  կառուցվածքի մեջ»,- ասաց Հ. Բագրատյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս