«Ես գալու եմ բոլորի հետևից, բոլոր նրանց, ովքեր կմնան վիժվածքի կողքին»․ Միքայել Մինասյան
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ կողմից փաստաթղթի հրապարակումից քիչ անց, Զոհրաբ Մնացականյանը հրաժարական տվեց: Ցավում եմ, որ դա չարեց դավաճանի կողմից կապիտուլյացիայի ստորագրման փաստի հրապարակումից րոպեներ անց:
Զորի՛կ, շնորհակալ եմ, որ եղար առաջինը:
Խոստանում եմ, որ երբ լինի ձեր բոլորի դատը, ես կվկայեմ քո օգտին: Կպատմեմ քո պրոֆեսիոնալիզմի, մարդկային որակների մասին, բայց ստիպված կլինեմ խոսել նաև քո թուլությունից: Եթե լինեիր ուժեղ, ժամանակին կխոսեիր՝ կանգնեցնելով աղետը: Բայց գոնե հիմա եղար առաջինը՝ ցույց տալով հայրենիքի դավաճանի կողքին չլինելու վճռականությունդ:
Իսկ հիմա մի կանգնիր, ապաշխարհիր, գնա Ազատության հրապարակ գնա, պատմիր դավաճանի արարքների մասին:
Պատմիր, որ ներվես:
Պատմիր, որ քեզ կարողանանք օգնել:
Նույնը խորհուրդ եմ տալիս ներկա և նախկին բոլոր պաշտոնյաներին:
Իսկ վերջում ասեմ, որ ես գալու եմ բոլորի հետևից, բոլոր նրանց, ովքեր կմնան վիժվածքի կողքին»: