Բաժիններ՝

Մտքի փառատոնի եզրափակիչ փուլը տեղի կունենա վաղը

Նոյեմբերի 3-ին, ժամը 15:00-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի կունենա «Salvador Fest» մտքի փառատոնի եզրափակիչ փուլը։

Մեկամսյա աշխատանքի ընթացքում ուսանողական թիմերը կազմել և պրոֆեսիոնալ ժյուրիի հետ քննարկել են իրենց նորարարական առաջարկները PR-ի, գովազդի և բիզնեսի ոլորտներում։ Ընտրված լավագույն գաղափարների հեղինակները հանդիպումներ կունենան և իրենց ծրագրերը կներկայացնեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներին։

Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին հիմնադրամից: Կհայտարարվեն փառատոնի հաղթողները, ովքեր կստանան մրցանակներ և պատվոգրեր: Միջոցառման ընթացքում կներկայացվեն երիտասարդների կողմից մշակված լավագույն բիզնես առաջարկները: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա կլինեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնագետներ մարքետինգի ոլորտից, ուսանողներ:

Նշենք, որ «Salvador Fest» մտքի փառատոնը տարբեր բուհերի մարքետինգային (PR/գովազդ/բիզնես) ամբիոնների ուսանողների և երիտասարդ մասնագետների համար նախատեսված ծրագիր է, որի նպատակն է՝ բացահայտել մարքետինգի, PR ոլորտներում ստեղծարար և ինքնատիպ մտքեր ունեցող երիտասարդներին: Մտքի փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Մարքետինգի հայկական ակումբը։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս