Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջան զինվորականներ ուղարկելու նախաձեռնությունը
Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջան զինվորականներ ուղարկելու Թուրքիայի նախագահի հրաման նախաձեռնությունը։ Այս մասին տեղեկատվությունը փոխանցում են ռուսական առաջատար լրատվամիջոցները՝ հղում կատարելով թուրքական աղբյուրներին։ Տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի խորհրդարանի օրակարգում է նախագահական հրամանը՝ զինվորականներ ուղարկել Ադրբեջան։
Ըստ վերոնշյալ աղբյուրների, թուրք զինվորականները Ադրբեջանում գործելու են ԼՂ-ում հրադադարի ռեժիմի մոնիտորինգի նպատակով ռուս-թուրքական դիտորդական միացյալ կենտրոնի շրջանակում։ Հրամանագրի տեքստում նշվում է, որ կենտրոնի տեղակայման վայրը որոշելու է Ադրբեջանը, դրանում գործելու են զինծառայողներ, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիական մասնագետներ։ Տեքստի համաձայն՝ կենտրոնի աշխատանքներն ուղղված կլինեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը։ Թուրքիայի նախագահի հրամանում նշվում է նաև, որ Ադրբեջան ռազմական անձնակազմ ուղարկելը բխում է Թուրքիայի ազգային շահերից։