Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20.20C (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -5.90C (1996 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.60C