Բաժիններ՝

Տիգրան Բարսեղյանն Ազգերի լիգայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Ազգերի լիգայի այս խաղարկության ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Տիգրան Բարսեղյանը Վրաստանի դեմ խաղում դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ, ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի այս խաղարկությունում կատարած գոլային փոխանցումների քանակը հասցրեց 4-ի, որը լավագույն արդյունքն է մրցաշարի բոլոր լիգաների մասնակից հավաքականների ֆուտբոլիստների շրջանում:

ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի որակավորման 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Վրաստանին և հաղթեց: Հայաստանի ընտրանու կազմում առաջինն աչքի ընկավ Գևորգ Ղազարյանը, և հաղթական գնդակը խփեց Սարգիս Ադամյանը:

Ազգերի լիգայում 5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր և միայն մեկ միավոր է զիջում առաջատար Հյուսիսային Մակեդոնիային: Երրորդ տեղում Վրաստանն է 6 միավորով, իսկ Էստոնիան ունի միայն 2 միավոր:

Ազգերի լիգայի որակավորման վերջին տուրը կարող է որոշիչ լինել Հայաստանի ընտրանու համար: 6-րդ տուրում Հայաստանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին չեզոք դաշտում` Նիկոսիայում: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս