Բաժիններ՝

Գևորգ Ղազարյանը ռմբարկուների ցանկում հավասարվեց Յուրա Մովսիսյանին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Վրաստանի դարպասն ուղարկած գնդակից հետո ընտրանու կազմում բոլոր ժամանակների ռմբարկուների ցանկում կիսում է երկրորդ տեղը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Գևորգ Ղազարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 73-րդ խաղում խփեց իր 14-րդ գոլը: Ղազարյանն այդ ցուցանիշով հավասարվեց Յուրա Մովսիսյանին և կիսում է երկրորդ տեղը հավաքականի՝ բոլոր ժամանակների ռմբարկուների ցանկում:

ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի որակավորման 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Վրաստանին և հաղթեց: Հայաստանի ընտրանու կազմում առաջինն աչքի ընկավ Գևորգ Ղազարյանը, և հաղթական գնդակը խփեց Սարգիս Ադամյանը:

Ազգերի լիգայում 5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 8 միավոր և միայն մեկ միավոր է զիջում առաջատար Հյուսիսային Մակեդոնիային: Երրորդ տեղում Վրաստանն է 6 միավորով, իսկ Էստոնիան ունի միայն 2 միավոր:

Ազգերի լիգայի որակավորման վերջին տուրը կարող է որոշիչ լինել Հայաստանի ընտրանու համար: 6-րդ տուրում Հայաստանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին չեզոք դաշտում` Նիկոսիայում: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս