«Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն. այսօր երեկոյան հանդես կգամ ուղերձով». Արմեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն:
«Այս օրերին բոլորս անհանգստություն ու ցավ ենք ապրում, ոմանք՝ բարձրաձայն, ոմանք՝ անձայն, ոմանք՝ ի լուր բոլորի, ոմանք՝ իրենց հոգու ներսում։
Բայց բոլորիս ցավը նույնն է՝ Հայրենիքը:
Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն:
Այսօր երեկոյան հանդես կգամ ուղերձով»,- ասված է հայտարարության մեջ: