Նիկոլ Փաշինյանը զինված հրոսակներ է հավաքագրում կառավարության ամառանոցում
![](https://168.am/wp-content/uploads/2020/11/720504.jpg)
Mediaport տելեգրամ-ալիքը գրում է. Նիկոլ Փաշինյանը զինված հրոսակներ է հավաքագրում կառավարության ամառանոցում: Այսօր երեկոյան արված լուսանկարում «Հեղափոխության պահապաններ» պրոիշխանական խմբի անդամներն են, որոնք հանդես գալով որպես կամավորականներ՝ սպառնալիքներ էին հրապարակում Փաշինյանի ընդդիմախոսների հասցեին: Այդ տեսանյութներից մեկն էլ նախօրեին ցուցադրվել էր Հանրապետության Հրապարակի մեծ էկրանին: