«Ով Նիկոլի հետ է այսուհետ, դավաճան է, իսկ դրա ապացույցը Արցախի ձևախեղված քարտեզն ու նսեմացված ազգային արժանապատվությունն է». Միքայել Մինասյան
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չորս օր առաջ հայտարարեցի, որ ունենք 96 ժամ ազգովի համախմբվելու և Արցախի կապիտուլյացիայի պայմանագրում շտկումներ մտցնելու հնարավորություն ստեղծելու համար։ Պայմանական չորս օրն ավարտվեց։ Հիմա արդեն սկսվում է նոր ժամանակաշրջան։ Նոր երկիր։ Ուրիշ երկիր։ Սկսվեց «Նոր Հայաստանը», որով այդքան երկար սպառնում էին «հեղափոխականները», կծնվի մեկ րոպեից՝ժամը 00։00-ին։ Հենց այն ժամանակ, երբ մահացավ Հայաստանը։
Մահացավ, որովհետև մնաց անտեր։
Այլևս չկա հաղթանակ, չկա արժանապատվություն, չկա երազանք։
Չկան եկեղեցիներն ու վանքները, չկան Շուշին ու Հադրութը։
Չկան 4750 բաբախող սրտերը։ Չկա Արցախը…
Նիկոլը քանդեց մեր երկիրը։ Զոհեց մեր տղաներին։ Թունավորեց մեր հոգիները։ Պղծեց անցյալը և վաճառեց ապագան։
Բոլորիս թշնամացրեց։
Եվ այս ամենն արեց հրապարակային։ Փաստացի արեց։
«Պապ թագավորը և Էրատո թագուհին» այսօր կեսգիշերին ծնեցին իրենց զավակին՝ պոռնկությամբ, դավաճանությամբ, լկտիությամբ և արյունով։ Այսօր ծնվեց իրենց խոստացած «Նոր Հայաստանը»։
Իրենց պատկերացրած «Նոր Հայաստանում» չի լինելու ժողովուրդ։ Չի լինելու հասարակական կարծիք։ Չի լինելու մտավորականություն։ Լինելու են միայն կողմեր։ Այդ երկրում նույնիսկ ճիշտ ու սխալ չի լինելու։ Ամենը կախված է լինելու մեկ հանգամանքից՝ Նոր Հայաստանի հպատակ ես, թե ոչ։
«Նոր Հայաստանում» չկան ազատամարտիկներ, քանի որ ո’չ ազատություն կա, ո’չ էլ դրա համար կռված մարտիկ, և ամենակարևորը՝ ո’չ էլ մարտիկի ազատագրած հող։ Հետևաբար, դադարեք ներկայանալ որպես այդպիսին, քանի որ Նիկոլը զրոյացրեց ձեր վաստակը, առոչինչ դարձեց հաղթանակը։
Չկա ինքնիշխանություն։ Քանի որ սպանելով «հին Հայաստանը», որի սահմանը սեփական զորքն էր անառիկ պահում, նրանք բացեցիք դռները երեք ոչ հայկական զինված ուժերի համար, որոնցից մեկը՝ դաշնակից երկրի, երկուսը՝ թշնամական։
Շատ բաներ չկան: Ու դրանց հիմքերը դրվել են հետևողականորեն՝ արդեն 2.5 տարի։ Ու դրա համար ժողովուրդը մեղավոր չէ: Ժողովուրդը խաբվել է 2018-ին ու խաբվել է դաժանաբար։ Ընտրել էր դավաճանի ու համառորեն չէր ուզում հրաժարվել իր ընտրությունից՝ շարունակաբար վերահաստատելով այն: Դա էլ է դժվար, բայց հասկանալի։ Որովհետև ժողովուրդը չէր հավատում, որ կարելի է այսքան դաժանաբար ստել ու մանիպուլացնել։ Նաև այդ պատճառով էր, որ այն, ինչ ասում էի՝ չէին ուզում լսել, կատաղում էին, ջղայնանում, մտածում էին, թե չափազանցնում եմ, սուբյեկտիվ եմ կամ նեղացած։
Բայց ժողովրդի մեղքը սկսեց այն վայրկյանից, երբ Նիկոլը խոստովանեց, որ գաղտնի ստորագրել է կապիտուլյացիայի փաստաթուղթը։ Ժողովրդի մեծ մասը մեղավոր է այս 4 օրվա լռության ու անտարբերության համար։ Մեզ տրված էր քառօրյա հնարավորություն ինչ-որ բան շտկելու։ Ու կարելի էր շատ բան անել։
Այդ փաստաթղթի հրապարակումը պետք է սթափեցներ ողջ ժողովրդին, արթնացներ նիկոլական հիպնոզից, պետք է ստիպեր ոտքի կանգնել՝ հանուն հայրենիքի։ Անցած երեք օրերին Ազատության հրապարակում պետք է լիներ ոչ թե 15.000, այլ 300.000 մարդ։ Քայլերթին պետք է մասնակցեր ոչ թե 20.000, այլ կես միլիոն մարդ։
Այս 4 օրերին եկեղեցիների զանգերը պետք է անընդհատ նաբաթ խփեին ու ոտքի կանգնեցնեին ժողովրդին, իսկ Կաթողիկոսը՝ Հայաստանում և հոգևորականները՝ թեմերում, պետք է առաջնորդեին սգավոր ժողովրդին։
Այս 4 օրերին կար հստակ հնարավորություն դիվանագիտական բեկում մտցնելու և ապացուցելու, որ հայ ժողովուրդը չէր լիազորել Նիկոլին հանձնել հայրենիքը, փոխարենը լիազորում է նոր մարդկանց բանակցելու և շտկելու: Ցավոք, չստացվեց:
Մարդիկ տարբեր պատճառներով դուրս չգալով փողոց՝ նույնիսկ չմիանալով մոմավառությանը, անգամ առանց գիտակցելու, աշխարհին ազդանշան տվեցին, որ Նիկոլն ուներ այդ իրավունքը։
Ո՞նց ենք ապացուցելու աշխարհին, որ հայ ժողովուրդը համաձայն չէր այս դավաճանական սցենարի հետ։
Ո՞նց ենք այսուհետ գոռալու պատվի ու արժանապատվության մասին։
Ո՞նց են մեր դեսպաններն այսուհետ խոսելու իր հողի վրա հայ ժողովրդի ապրելու խախտված իրավունքի մասին, թշնամուն թողած մշակութային ժառանգության մասին, եթե գոնե վիզուալ չկարողանան ապացուցել, որ դրանք կարևոր են հայ ազգի համար։
Ես վստահ եմ, որ շուտով ցավից կարկամած մայրերը, սրտները քարացած հայրերը, խելագարության եզրին կանգնած մեր հարսներն ու եղբայրները և շոկը դեռևս չհաղթահարած ամբողջ ժողովուրդը հասկանալու է, թե ինչ կատարվեց, առերեսվելու է դաժան իրականությանը և առանց աջուձախ նայելու սրբելու է երկիրը դավաճաններից՝ տալով հնարավորություն շատ բաներ շտկելու, բայց ոչ այն ծավալով, ինչ հնարավոր էր անցած չորս օրերի ընթացքում։
Երբ 10-15 տարի հետո ձեր երեխաները հարցնեն՝ ինչպես հանձնվեց Արցախը, հանգիստ կարող եք ասել՝ Արցախի համար կռվեցինք հերոսաբար, բայց մարդը, ում հավատացել էինք, ընտրել էինք, մեզ խաբեց ու դավաճանեց։ Եվ կլինեք ճիշտ։
Բայց երբ ձեր երեխաները ասեն՝ իսկ հնարավոր չէ՞ր շտկել իրավիճակը, այդ ժամանակ դուք պետք է ձեր աչքերը իջեցնեք, որովհետև պատասխանն այս տարբերակներից մեկն է.
-Ես ԱԱԾ-ի սպա էի և ձերբակալում էի հանուն Արցախի փրկության փողոց դուրս եկած արժանապատիվ մարդկանց, որպեսզի չխանգարեն Նիկոլին ավարտին հասցնել դավաճանական ծրագիրը։
-Ես ոստիկան էի, որը խլում էր բարձրախոսը, որ դաշնակցական Իշխանը չկարողանա ժողովրդին պատմել իրականությունը։
-Ես կենտրոնի քաղմաս էի տանում Մխիթարյան Ռուբենին, որ հարցազրույց չտա ու չխոսի։
-Ես ամաչում էի դուրս գալ փողոց, որպեսզի չընդունեմ, որ սխալվել եմ հանուն Նիկոլի ու Աննայի ընկերոջիցս հրաժարվելու համար։
-Ես չգնացի մոմավառությանը, որ ինձ չմեղադրեն, թե «ռոբասերժական» եմ։
-Թեև արցախցի եմ, բայց դուրս չեկա փողոց, որովհետև Սոցապից արգելել էին։
Խնդրում եմ հասկացեք՝ մենք առանց ձեզ չենք կարող Նիկոլին կանգնեցնել։ Մենք առանց ձեզ, չենք կարող փրկել հայրենիքն ու ժողովրդին։
Ամեն ինչ ամենևին էլ ավարտվեց չէ։ Այս համաձայնագիրը վերջնագիր չէ, բանակցային հնարավորությունները սպառված չեն, ընդհուպ մինչև ամրագրված դրույթների ժամանակացույցի ավարտ և փաստացի իրականացում։ Եվ այդ փուլերից յուրաքանչյուրում կա շանս ինչ-որ բան փոխելու, բայց դա հնարավոր է միայն մի դեպքում, եթե Նիկոլն ու դավաճանների ոհմակը հեռացված լինեն իշխանությունից։
Ավելին, այս տխմար «Նոր Հայաստանը» սկսվում է մեկ րոպեից և երկու րոպեից սկսում ենք այն քանդել։ Մենք կռացած հայրենիքի չէ, որ արժանի ենք։ Մենք ամեն ինչ պետք է փոխենք այլևս. անվտանգության համակարգից մինչև արտաքին քաղաքականություն, ինտեգրացիոն քաղաքականությունից մինչև տնտեսական կոնցեպտ։ Մենք այդպես ենք հաղթելու, առանց մեկ հատիկ կրակոցի ենք հաղթելու։ Չկասկածեք։ Ապրիկարների ու դավաճանների այս իշխանությունը միակ բանը, որ կարողանում է անել, աղետ բերելն է մեր գլխին։ Ժողովուրդը պետք է որոշի՝ պատրա՞ստ է հանդուրժել դավաճանների ոհմակին։ Ժողովուրդը պետք է տա գնահատականը՝ հայրենիք հանձնածին նետելով պատմության աղբամանը։
Ես իմ խղճի առաջ մաքուր եմ։ Ամեն ինչ արել եմ 2.5 տարի, որ ճշմարտությունը հասցնեմ ձեզ, անցել եմ բոլոր զրկանքներով ու քավարաններով։ Վերջին օրերին ևս արել եմ ամեն բան՝ փորձելով փրկել «անփրկելին»։ Եվ անելու եմ ամբողջ կյանքս։ Այնքան եմ պայքարելու, մինչև կործանեմ «Նոր Հայաստանը» և վերածնվի Հայրենիքը։ Որտեղ կլինի և՛ ժողովուրդ, և՛ հասարակություն, և՛ հիշողություն ու արժանապատվություն, և՛ ճիշտ ու սխալ, և՛ տարրական ինքնապահպանման բնազդ։
Վաղը սեփական զավակների առաջ աչքեր չխոնարհելու այլընտրանքն այսօր ոտքի կանգնել է։ Մի՛ լռեք, մի դարձեք դավաճանների այս իշխանության «հանցակիցը»։ Հող հանձնողներն ու դավաճանները տեղ չունեն Հայաստանում։ Ով Նիկոլի հետ է այսուհետ, դավաճան է, իսկ դրա ապացույցը Արցախի ձևախեղված քարտեզն ու նսեմացված ազգային արժանապատվությունն է։
Հ.Գ. Նիկոլը և Աննան պետք է մեռնեին կամ վերանային մինչև նոյեմբերի 15-ը։ Այս վայրկյանից նրանք և նրանց զավակները պիտի ապրեն շատ երկար։ Պիտի ապրեն ու նզովվեն։ Պիտի ապրեն, որ մի ամբողջ կյանք անիծվեն որդեկորույս մայրերի կողմից, որոնք անիծում են՝ առայժմ ցածրաձայն։ Նիկոլն ու Աննան պիտի ապրեն հայ ժողովրդի նզովքի ներքո, ժողովուրդ, որը 1991-ից սկսած հայրենիքին նվիրեց իր զավակներին և որոնց սխրանքն ու կյանքի գործը այս վիժվածքները կործանեցին»: