Փարիզի քաղաքապետարանն այլևս չի հովանավորի ՊՍԺ-ին
Նախկինում ՊՍԺ-ն իր ծախսերի մի մասը փակում էր Փարիզի քաղաքապետարանից հատկացվող գումարների հաշվին, սակայն QSI ընկերության մեծ ներդրումներից հետո այլևս դրա կարիքը չունի:
Le Parisien-ը հայտնում է, որ հինգշաբթի օրը քաղաքապետարանից ստացվող օգնությունը կրճատվել է մինչև 1 մլն եվրո: 2012/13 մրցաշրջանից հետո այն ընդհանրապես կդադարի գումարներ հատկացնել ակումբին:
Քաղաքապետի օգնական Ժան Վիլերմուզը նշել է, որ նախկինում իրենք հովանավորում էին ՊՍԺ-ի դուստր թիմերը, ինչպես նաև կանանց ակումբը: Նոր մրցաշրջանից հետո այդ պարտականությունը կդրվի կատարցի շեյխերի ուսերին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը