«Այդ որոշմանը նախորդել է պատերազմի դադարեցման ուղիների որոնման երկարատև և լարված գործընթաց»․ Պեսկովը՝ ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման որոշման մասին
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/peskov.jpg)
Լեռնային Ղարաբաղի տարածք ռուս խաղաղապահների տեղակայման որոշմանը նախորդել է պատերազմի դադարեցման ուղիների որոնման երկարատև և լարված գործընթաց, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։
Պեսկովի խոսքով՝ «դա պատերազմի դադարեցման և գործընթացը քաղաքական-դիվանագիտական հուն տեղափոխելու ուղիների որոնման լարված գործընթացի արդյունք է եղել»։
«Բարդ գործընթաց է, և այն ամենը, ինչ պետք էր պատմել, պատմվել է։ Ոչ ավելին», – ասել Է Պեսկովը լրագրողներին։