Գագիկ Ծառուկյանը բերման է ենթարկվել, նա գտնվում է ԱԱԾ-ում. Իվետա Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին բերման են ենթարկել, նա այժմ գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում: Այս տեղեկությունը 168․am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Մենք նման տեղեկություն ունենք, որ Գագիկ Ծառուկյանին տարել են ԱԱԾ»,- ասաց Իվետա Տոնոյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ևս իր ֆեյսբուքի էջում գրել է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հենց այս պահին ԱԱԾ-ն ձերբակալում են»:



