Բաժիններ՝

Ազատության հրապարակից ոստիկանություն բերվածներից 41-ն ազատ են արձակվել

Ազատության հրապարակում կազմակերպված 17 կուսակցությունների հանրահավաքի վայրից ոստիկանություն բերված 129 քաղաքացիներից 41-ն արդեն ազատ են արձակվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Ոստիկանություն բերվածների թիվը ինչպես մեկ ժամ առաջ էր, չի փոխվել, նրանք 129-ն են եղել: Սակայն ժամը 15:30-ի դրությամբ բերվածներից 41 հոգի արդեն ազատ են արձակվել»,- նշեցին ոստիկանությունից:

ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ պահանջել է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը` նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում արգելվում է հավաքների անցկացումը: Ներկայումս հանրահավաքի նախաձեռնողներն ու մասնակիցները գտնվում են Կառավարության շենքի մոտ:

Լիլիթ Դեմուրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս