«Ասել, որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, դա նշանակում է՝ ծաղրել բանակին և ցույց տալ, որ ոչինչ չես հասկանում պատերազմից»․ Վիտալի Բալասանյան
![](https://168.am/wp-content/uploads/2019/10/Vitali1.jpg)
Հայրենակիցներ,
Ասել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, դա նշանակում է՝ ծաղրել բանակին և ցույց տալ, որ ոչինչ չես հասկանում պատերազմից: Պարզապես անբարոյականություն է ասել, որ երևանյան գործարարը իր ջոկատով պետք է գար և փրկեր Շուշին: Շուշին պետք է պաշտպաներ բանակը, այլ ոչ թե անհատները և կամավորականները, որոնց պատճառով իբր Շուշին ընկել է:
Վիտալի Բալասանյան