Ըմբիշները կմասնակցեն անհատական աշխարհի գավաթի խաղարկությանը
Ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխարեն կանցկացվի անհատական աշխարհի գավաթի խաղարկություն: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) որոշել է փոխել Բելգրադում կայանալիք Աշխարհի առաջնության ձևաչափը․կանցկացվի անհատական Աշխարհի գավաթ։
Այս մասին ասել է UWW-ի փոխնախագահ, ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։ Կառույցի գործկոմի նիստը կայացել է նոյեմբերի 10-ին, այն գլխավորել է UWW նախագահ Նենադ Լալովիչը: Նման որոշում կայացնելը պայմանավորված է եղել մասնակից երկրնրի քիչ քանակով։ ԱԱ-ին մասնակցելուց հրաժարվել էին մի շարք երկրներ։
Մրցաշարը կայանալու է դեկտեմբերի 12-20-ը:
Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մասնակցելու են վերը նշված մրցմանը։



