ԱՄՆ պետդեպը նշել է, որ դեռ կա ռուսական C-400-ների պատճառով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգների օրակարգում դեռ կա Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը` պայմանավորված վերջինս կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմամբ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ Պետական քարտուղարի ռազմա-քաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա այդ հնարավորությունը միշտ դիտարկվել է: Չկա որևէ նախօրոք ծրագրված ժամանակահատված այդ հարցի քննարկման և պատժամիջոցների կիրառման համար»,- ասել է Կուպերը: