«Այս փուլով նախատեսված աշխատանքներն ավարտվել են». Արսեն Առաքելյան

168.am-ի հարցերին պատասխանում է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) տնօրեն Արսեն Առաքելյանը:

– Սեպտեմբերին Դուք մեզ հետ զրույցում ասացիք, որ իրականացնում եք հետազոտական աշխատանք՝ ուղղված թեստերում օգտագործվող նմուշների տեսակների մեծացմանը: Ի՞նչ փուլում է այդ աշխատանքը, ի՞նչ տեսակի թեստի մասին է խոսքը:

– Աշխատանքներն ընթացքում են։ Իրականացնում ենք հետազոտություններ թքի նմուշներում կորոնավիրուսի հայտնաբերման ուղղությամբ։ Սրանք երկարատև հետազոտություններ են:

– ՔՈՎԻԴ-19-ով վարակման մտահոգիչ թվային պատկերի, պատերազմական պայմաններում, ինչպե՞ս է ընթանում արդեն սկսված  թեստերի արտադրության պրոցեսը: Եվ եթե արտադրվում է, ապա օրական նախկի՞ն քանակով է՝ 1500-2000, թե՞ավելի կամ պակաս, միայն պետակա՞ն հիմնարկներում են սպառվել կամ սպառվում թեստերը, թե՞ նաև մասնավոր:

– Ս․թ․ հոկտեմբերի 16-ի դրությամբ 100.000 թեստ տրամադրվել է  ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ին։ Այս փուլով նախատեսված աշխատանքներն ավարտվել են։ ՀՀ ԳԱԱ ՄԿԻ-ում արտադրված թեստերը մատակարարվել են միայն ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ին։

– Թեստերի որակական հատկանիշների հետ կապված կասկածների առիթներ են եղել, կան, ի՞նչ կասեք:

– Թեստերի որակական հատկանիշներին բազմիցս անդրադարձել ենք նախկինում, նոր բան ավելացնելու կարիք չկա։

ՀԳ Հիշեցնենք, որ վարչապետի խոստացած 550.000 դոլարից տրամադրվել էր 250.000 դոլարը՝ ռեագենտների և լաբորատոր պարագաների տեսքով:

Ավելի վաղ 168.am-ն Արսեն Առաքելյանից փորձել էր պարզել՝ արդյո՞ք անհրաժեշտություն զգացվելու է մյուս 250.000 դոլարի տրամադրման, թեկուզ՝ նյութերի և սարքավորումների տեսքով, նա շեշտել էր, որ հավելյալ թեստերի արտադրության անհրաժեշտության հարցն իր իրավասության շրջանակում չէ։

Տեսանյութեր

Լրահոս