Բաժիններ՝

«Չգիտեմ, թե ինչու է պարոն Թաթոյանը նման հայտարարություն արել». Զարուհի Բաթոյանը՝ Արման Թաթոյանի հայտնի գրառման պատճառները չգիտի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վստահեցնում է՝ չգիտի, թե ինչու է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 28-ին նախարարի վերաբերյալ գրառում արել իր ֆեյսբուքյան էջում։

«Չգիտեմ, թե ինչու է պարոն Թաթոյանը նման հայտարարություն արել։ Վստահեցնում եմ, որ մենք համագործակցել ենք ՄԻՊ-ի հետ։ Ինչպես բոլոր պետական մարմիններն են աշխատում, Սոցապ նախարարությունն էլ սերտ համագործակցել է ՄԻՊ-ի հետ։ Իմ կարծիքով՝ ՄԻՊ-ի գրառումն իրականության չի համապատասխանում»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զարուհի Բաթոյանը։

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է 24-ժամյա սկզբունքով մեր հայրենակիցների, այդ թվում՝ զինծառայողների ընտանիքների սոցիալական իրավունքների երաշխավորմամբ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս