«Այս պահին Ֆրանսիան որևէ բան չի վաճառում Ադրբեջանին». Հրաչ Վարժապետյանը՝ ՀՕՊ միջոցների վաճառքի մասին

Մեկ տարի առաջ Ադրբեջան-Ֆրանսիա ռազմատնտեսական համագործակցությանը նոր որակ հաղորդվեց: Մասնավորապես, խոսք էր եղել Ադրբեջանին ՀՕՊ ժամանակակից միջոցների, բազմաֆունկցիոնալ Dassault Rafale կործանիչ-ռմբակոծիչների և տիեզերական ապարատների մատակարարման մասին:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ 2018-ի հունիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում, մասնավորապես, տիեզերական ոլորտում համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր էր ստորագրվել «Ազերկոսմոսի» և  Ֆրանսիայի Տիեզերական հետազոտությունների ազգային կենտրոնի (КНЕС) միջև:

168.am-ի հետ զրույցում Ֆրանսիայում հասարակական-քաղաքական գործիչ Հրաչ Վարժապետյանը տեղեկացրեց, որ այս պահին նման որևէ բան չի վաճառում Ֆրանսիան Ադրբեջանին, սակայն մատակարարման  պայմանագիրը խզված չէ:

«Եվ սա է, որ ակնկալում ենք և պահանջում: Այս պատերազմի օրերին ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդն Էլիզէի նախագահական պալատի հետ ամենօրյա կապի մեջ է»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս