«Այս կինը տեսել է՝ ինչպես են ադրբեջանցիները գլխատել և գնդակահարել երկու ընկերներին»

CBN լրատվականի լրագրող Չաք Հոլթոնը Ֆեյբուքյան իր էջում տեղադրել է արցախցի կնոջ լուսանկարը, որը պատերազմի օրերին թշնամու դաժանությունների ականատեսն է եղել։

«Միայն այս արցախցի կինն ու նրա երկու հարևանները որոշեցին իրենց գյուղից չփախչել։ Ադրբեջանցիները գրավեցին այդ գյուղը։ Այս կինը տեսել է, թե ինչպես են ադրբեջանցիները մահապատժի ենթարկել իր երկու ընկերներին՝ մեկին գլխատել, մյուսին՝ գնդակահարել։ Նա փախել է այն հագուստով, որը հագին էր։

Այժմ Ստեփանակերտի նկուղներից մեկում թաքնվում է 11 անծանոթների հետ»։

 

Տեսանյութեր

Լրահոս