Բաժիններ՝

Իրանի հարձակողական բրիգադի որոշ ստորաբաժանումներ կտեղակայվեն հյուսիսարևմտյան սահմաններին

Իրանի բանակի ցամաքային ուժերի հյուիսարևմտյան շրջանի շտաբի հրամանատար Ալի Հաջիլուն հայտնել է, որ բանակի 321-րդ հարձակողական շարժական բրիգադի որոշ ստորաբաժանումներ տեղակայվելու են երկրի հյուսիսարևմտյան սահմաններին: Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Նա ընդգծել է, որ բանակը խստորեն պայքարելու է Իրանի անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ: «Մեր թշնամիները թող իմանան, որ եթե Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն իրականացնեն, ձեռքները կկտրենք»,-նշել է Հաջիլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս