«Ադրբեջանը բացարձակապես կրակի դադարեցման կամ խաղաղության որևէ ցանկություն չունի». Արծրուն Հովհաննիսյան

Եթե սա հայության լինելիության, մեր պետականության, ազգի գոյապայքարն է, հետևաբար, մենք կարող ենք պատասխանել` ինչ է նշանակում մեր հաղթելը:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հաղթելը նշանակում է մեր անվտանգությունը, երկրորդ անգամ մեր ցեղասպանությունը թույլ չտալը: Հաղթելը նշանակում է հակառակորդի զինված ուժերին խնդիրներից զրկելը: Հաղթելը սա է»,- նշեց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե իբր Բաքուն պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը, Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց, որ ամեն անգամ այս խուսափողական, պատասխանատվությունն իրենց վրայից գցելու հայտարարությունները հստակ ցույց են տալիս` Ադրբեջանը բացարձակապես կրակի դադարեցման կամ խաղաղության որևէ ցանկություն չունի:

«Շարունակելու են մարտական գործողությունները, հետևաբար, շարունակվում է մեր լինելիության պատերազմը, մեր գոյապայքարը»,-ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս