Բրիտանիայի վարչապետի նախկին խորհրդականը հայտարարել է Ռուսաստանի դեմ գաղտնի միջոցառումների մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետի’ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մարկ Սեդվիլը հայտնել է, որ Սոլսբերիում տեղի ունեցածին ի պատասխան’ բրիտանական իշխանությունները ձեռնարկել են ՌԴ-ի հետ «գաղտնի միջոցառումների» շարք, ըստ Ռիա Նովոստիի՝ հաղորդում է Times-ը:
«Դարերի ընթացքում եվրոպական երկրի դեմ քիմիական զենքի առաջին օգտագործումից՝ Սոլսբերիի հարձակումից հետո մենք ձեռնարկեցինք տեսանելի պատասխան միջոցառումներ: Մենք Ռուսաստանի Դաշնություն մի ամբողջ հետախուզական ցանց ուղարկեցինք: Բայց նաև ձեռնարկեցինք մի շարք այլ քողարկված միջոցառումներ, այդ թվում `դադարեցնելով Ռուսաստանի Դաշնությունից անօրինական միջոցների հոսքեր, ինչպես նաև գաղտնի միջոցառումներ, որոնց մասին, իհարկե, չեմ կարող խոսել: Ռուսները գիտեն, որ այս գործողության համար իրենք ստիպված էին ավելի բարձր գին վճարել, քան սպասում էին », – հարցազրույցում ասել է Սեդվիլը, ով 2018-ին Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի ժամանակ աշխատել է որպես վարչապետի խորհրդական: