Ծնվել է Վարնկաթաղում (Լուլասազ) զոհված Արշակ Մելիքյանի որդին. Yerkir.am
Լույս աշխարհ է եկել Վարնկաթաղում (Լուլասազ) զոհված Արշակ Մելիքյանի զավակը։ Կատարելով Արշակի ցանկությունը՝ նորածնին կոչել են Տիգրան պապիկի անունով։
Այս մասին հայտնում է yerkir.am-ը։
Արշակ Մելիքյանը Պռոշյան գյուղից էր: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում ընդգրկվելով՝ նա պատերազմի առաջին իսկ օրերին ընկերների հետ մեկնել էր առաջնագիծ, մասնակցել Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղի (Լուլասազ) ռազմավարական կարևոր նշանակության բարձունքի պաշտպանությանը, որտեղ և հերոսաբար զոհվել էր։