«Կրկին խնդրում եմ բոլորին՝ զերծ մնալ նմանօրինակ տեսանյութերի տարածումից»․ Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քարոզչական կասկածելի և կեղտոտ շահաբաժին ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ռազմագերիների մարդասիրական խնդրի ոչ մարդասիրական շահարկումը` ստորաբար օգտագործելով ադրբեջանական գերության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացիներին:

Նրանց դարձնելով Ադրբեջանի ԶԼՄ-ների թիրախ, ստիպում են իրենց շահերը սպասարկող հորինված կեղծիք հնչեցնել «հայկական բանակի անտանելի պայմանների, քուրդ վարձկանների» և այլնի մասին:

Կասկած չկա, որ ադրբեջանական քարոզչամեքենայի նմանօրինակ ցուցադրական խաղը հանդիսանում է ֆիզիկական և բարոյահոգեբանական ճնշումների արդյունք և քարոզչական գործիք, որը նրանք շրջանառում են միջազգային մամուլում և կառույցներում՝ զեկույցների տեսքով։

Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին, Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` Ժնևյան կոնվենցիաների նորմերը, որոնք նախատեսում են ռազմագերիների հետ վարվեցողության հստակ կանոններ:
Կրկին խնդրում եմ բոլորին՝ զերծ մնալ նմանօրինակ տեսանյութերի տարածումից»։

Քարոզչական կասկածելի և կեղտոտ շահաբաժին ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ռազմագերիների…

Gepostet von Robert Hayrapetyan am Freitag, 23. Oktober 2020

Տեսանյութեր

Լրահոս