«Կենտրոնական ուղղությամբ օջախային մարտերն այս պահին էլ շարունակվում են». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր օրվա ընթացքում հակառակորդն արցախյան սահմանի ամբողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները տարբեր ուղղություններով: Ակտիվ է եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունները:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կենտրոնական ուղղությամբ գործողություններ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ: Այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կոնկրետ փոքր բնակավայրեր և ճանապարհային հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են: Հարավում տարբեր կետերում, տարբեր օջախների հատվածներում հակառակորդի զորախմբերը փորձել են առաջխաղացում ապահովել ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք: Առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են` որոշ տեղերում հակառակորդին պատճառելով զգալի թվով կորուստներ, այդ թվում` զրահատեխնիկայի:

Հիմնական մարտական գործողություններն ընթանում են հրետանային համազարկերի, հրետանային միջոցների կիրառմամբ, նաև` նվազագույն հետևակի: Այսօր որոշ հատվածներում ակտիվորեն կիրառվել են նաև օդային հարձակման միջոցներ, մասնավորապես, դասական մարտավարական օդուժ: Ինչպես ՊԲ-ն հայտնեց, խոցվել է ևս մեկ «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս