«Գուցե պետք է փոքր-ինչ փոփոխել Մինսկի խմբի ձևաչափը, բայց հարկավոր է ընդունելի կոմպրոմիս բոլորի համար»․ Վ․ Պուտին

Ռուսական NTV-ի փոխանցմամբ՝ «Վալդայ» ակումբի նիստում է Ռուստաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, նշել է, որ «մի իրավիճակ, երբ Ադրբեջանի տարածքների էական հատվածը կորսված է, չի կարող անվերջ շարունակվել»։

«Երկար տարիների ընթացքում մենք առաջարկել ենք այս ճգնաժամի կարգավորման ամենատարբեր տարբերակներ, որպեսզի կայունացնենք իրավիճակը երկարատև պատմական հեռանկարի համար։ Ինչ-որ փուլերում թվում էր՝ մի փոքր էլ, ևս մեկ քայլ և մենք կգտնենք լուծումը։ Ցավոք սրտի, նման բան տեղի չունեցավ և այսօր մենք ունենք հակամարտություն իր ամենավատթար տարբերակով։ Եվ ողբերգությունը նրանում է, որ մարդիկ են զոհվում»,- ասել է ՌԴ նախագահը։

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոփոխելու հնարավորությունից՝ ՌԴ նախագահն ասել է, որ չունի պատասխան հարցին, թե պե՞տք է արդյոք փոխել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը։

«Գուցե պետք է մի փոքր փոփոխել Մինսկի խմբի ձևաչափը, բայց հարկավոր է ընդունելի կոմպրոմիս բոլորի համար»,-նշել է Վլադիմիր Պուտինը։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս