Բելառուսում ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Բելառուսի խորհրդարանի մարդու իրավունքների, ազգային հարաբերությունների և ԶԼՄ-ների հարցով հանձնաժողովի նախագահ Գենադի Դավիդկոյի հետ: Բելառուսում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձ է եղել Թուրքիայի անմիջական ռազմաքաղաքական աջակցությանը և Մերձավոր Արևելքից զինյալների ներգրավվածությանը:

Նշվել է, որ ադրբեջանական կողմը ոչ միան անտեսում է երկու նախկին հումանիտար զինադադարի շուրջ ունեցած համաձայնությունը, այլև շարունակում է սադրիչ ռազմական գործողությունները՝ թիրախավորելով բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ Շուշիի սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:

Գենադի Դավիդկոյին ներկայացվել է միջազգային արձագանքը, այդ թվում տարբեր երկրների խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերը, հայտարարությունները, որոնք դատապարտում են Լեռնային Ղարաբաղի դեմ ծավալվող ագրեսիան, Թուրքիայի ներգրավվածությունը և այլ զինյալների ներգրավումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031