Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու՝ պաշտպանների միջնորդությումը:
Դատարանը գրավի չափը սահմանել է 100 մլն դրամ:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել էր սեպտեմբերի 25-ին, հենց դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ: Ինչպես հայտնել էին նրա պաշտպանները՝ այդ որոշումն իրենց համար սպասելի էր:
Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարանում: Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը ու Ծառուկյանը շարունակել էր կալանավորված մնալ: