Բաժիններ՝

Վրաստանի ոստիկանությունը հարցաքննում է Զուգդիդիում ազատ արձակված պատանդներին

Ավելի վաղ Զուգդիդիում Վրաստանի բանկի մասնաճյուղում պատանդ վերցվածների առողջական վիճակը, որոնք ազատ են արձակվել, կայուն է, նրանց հարցաքննում են հետաքննչական միջոցառումների շրջանակներում: Այդ մասին րագրողներին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխղեկավար Վլադիմիր Բորցվաձեն:

Ինքնաձիգով եւ նռնակով զինված առեւանգիչը հոկտեմբերի 21-ին ներխուժել է Զուգդիդիում Վրաստանի բանկի մասնաճյուղի շենք եւ պատանդներ վերցրել. նա պահանջել է 500 հազար դոլար: Հատուկ գործողությունը տեւել է ամբողջ օրը: Ավելի ուշ ՆԳ նախարարությունը հաղորդել է, որ 43 պատանդները, որոնց առեւանգիչը փուլ առ փուլ բաց է թողել, փոխանակելով ՆԳ նախարարության պաշտոնյա Ավթանդիլ Գալդավայի հետ, նրա ու եւս երեք պատանդների հետ միասին լքել է բանկի շենքը եւ հեռացել ոստիկանական ավտոմեքենայով: Ներկայում հանցագործի որոնումներ են իրականացվում:

«Նրանց մի մասն արդեն հարցաքննվել է, մյուսների նկատմամբ հետաքննչական միջոցառումներ են իրականացվում: Բոլոր պատանդներն ազատ են արձակվել, նրանց առողջական վիճակը կայուն է, ոչ ոք վնասվածքներ չունի: Մանրամասնությունների մասին մենք չենք կարող խոսել»,-հայտարարել է Բորցվաձեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս