ԱԻՆ-ը մեկ շաբաթում տարբեր վայրերում իրականացրել է 4 հազար 316 վարակազերծում
ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա գրաֆիկով իրականացնել Covid-19 համավարակի կանխարգելմանն ուղղված ախտահանման աշխատանքները։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-21-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 4316 վարակազերծում, որից 2773-ը՝ մարզերում, 1543-ը՝ Երևանում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը աջակցում է նաև ախտահանման խնդրանքով դիմող կառույցներին: