«Մեր ուժերը դիմադրում են, և դիմադրելու ենք մինչև վերջ». Դավիթ Բաբայան

«Արցախում իրավիճակը գրեթե նույնն է. շարունակվում է թուրք-ադրբեջանական-ահաբեկչական ագրեսիան, որոշ ճակատներում այդ ագրեսիան բավականին թեժ է։ Մեր ուժերը դիմադրում են, և դիմադրելու ենք մինչև վերջ։ Առհասարակ սա բոլորը պետք է հասկանան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Դավիթ Բաբայանը շեշտեց՝ Արցախը Հայոց պետականության հիմնասյուներից մեկն է և այսուհետ ևս այդպիսին կլինի։

«Ամեն ինչ կանենք, որպեսզի պահպանենք մեր պատիվը, արժանապատվությունը և անենք այն, ինչ պետք է անենք։ Եթե նույնիսկ հակառակորդին հաջողվում է ինչ-որ դիրք ժամանակավոր գրավել, դա դեռ չի նշանակում որ նրանք հաղթել են, որովհետև այնպիսի դիմադրության են արժանանում, ինչպես 300 սպարտացիները։ Այդպիսով  թշնամու ժամանակավոր առաջխաղացումը վայրկյաններ անց իրենց իսկ համար դառնում է պարտություն։ Մենք կանգնելու ենք մինչև վերջ և հաղթելու ենք և այդ ոսոխի ողնաշարը պետք է ջարդենք ամեն ձևով»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Նա ընդգծեց՝ սարսափը, որն այսօր կա թշնամու մեջ` հավասարազոր է պարտության, և նրանց համար արդեն իսկ պարտություն է։

Տեսանյութեր

Լրահոս