«Մենք ոչ միայն պայքարում ենք ահաբեկիչների դեմ, այլև քաղաքակրթության դաս ենք տալիս Եվրոպային և աշխարհին»․ Արարատ Միրզոյանի կնոջ գրառումը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշում եք, չէ՞, որ մենք ոչ միայն պայքարում ենք ահաբեկիչների դեմ, այլեւ քաղաքակրթության դաս ենք տալիս Եվրոպային եւ աշխարհին:

Ուրեմն, խնդրում եմ զերծ մնալ Վրաստանում այսօրվա միջադեպի հետ կապված վրացական մամուլում տեղ գտած նյութերի տակ չարախինդ մեկնաբանություններից եւ առավել եւս հրճվանք չապրել քաղաքացիների` գերի ընկնելու հանգամանքից:

Վեհ, հանգիստ, զուսպ: Մենք դեռ կօգնենք մեր հարեւաններին` պայքարելու ահաբեկիչների դեմ»:

Հիշում եք չէ՞, որ մենք ոչ միայն պայքարում ենք ահաբեկիչների դեմ, այլև քաղաքակրթության դաս ենք տալիս Եվրոպային և…

Gepostet von Gohar Abajyan am Mittwoch, 21. Oktober 2020

Տեսանյութեր

Լրահոս