«Ցանկացած հանդիպում, որը կարող է նպաստել ստեղծված իրավիճակից ելքեր գտնելուն` մենք ողջունում ենք». Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ և Արցախի նախագահների հանդիպման մասին:

Ցանկացած հանդիպում, որը կարող է նպաստել ստեղծված իրավիճակից ելքեր գտնելուն` մենք ողջունում ենք։

Հիշեցնեմ՝ օրեր առաջ հրապարակած 16 կուսակցությունների առաջարկը միտված էր հենց նման հանդիպումների համար լավագույն ձևաչափի և շահագրգիռ քննարկումների միջոցով իրավիճակում բեկում մտցնելու համար անհրաժեշտ մեխանիզմի մշակմանը։

Հիմա էլ կրկնում եմ պատերազմի առաջին օրից մեր կողմից հնչող կոչը՝ իրական համախմբումը և ողջ հայ ժողովրդի ներուժի արդյունավետ օգտագործումը կենսական անհրաժեշտություն է»:

Տեսանյութեր

Լրահոս