Բաժիններ՝

Չեխիայում կսահմանափակեն քաղաքացիների տեղաշարժը COVID-19-ի դեպքերի աճի պատճառով

Չեխիայի իշխանությունները հոկտեմբերի 21-ին կարգադրել են փակել մանրածախ առեւտրի խանութների մեծամասնությունը եւ դադարեցնել ծառայությունների տրամադրումը՝ COVID-19 կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով: Այդ մասին հաղորդում է The Guardian բրիտանական հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:

Բացի այդ, կառավարությունը նաեւ պլանավորում է սահմանափակումներ մտցնել տեղաշարժի նկատմամբ՝ բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության, օրինակ, աշխատանքի գնալը կամ բժշկի այցելությունները: Դրա հետ մեկտեղ պարենային խանութները եւ դեղատները կշարունակեն աշխատել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս