Բաժիններ՝

Վլադիմիր Սպիվակովը համերգի հասույթը փոխանցելու է արցախցի երեխաների օգնության հիմնադրամին

Հայտնի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովն առաջիկա համերգի հասույթը փոխանցելու է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա կինը՝ հեռուստահաղորդավար Սաթի Սպիվակովան։

Հանգանակությունն իրականացնում է Հայերի ասամբլեան։ Բարեգործական մարաթոնի բոլոր միջոցները կուղղվեն Արցախի երեխաների հումանիտար օգնությանը՝ ապահովելով նրանց կարիքները, այդ թվում` սննդի, կացարանի, բժշկական և նյութատեխնիկական աջակցության։

Հայերի ասամբլեան ամբողջ հայկական աշխարհի անունից իր խորին երախտագիտությունն ու գնահատանքն է հայտնում մաեստրո Սպիվակովին՝ համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու համար: Սաթի Սպիվակովան կից ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին մաեստրո Սպիվակովի ելույթից մի հատված:

#АрмениЯсТобой #Арцах ? ♥️ Выдающийся дирижер и скрипач #ВладимирСпиваков присоединился к гуманитарной инициативе…

Gepostet von Armen Yeritsyan am Dienstag, 20. Oktober 2020

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս