ՆԱՏՕ-ն այսօր որոշում կընդունի Գերմանիայում նոր տիեզերական կենտրոնի ստեղծման մասին
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 22-ին որոշում կընդունեն Գերմանիայի Ռամշտեյնի ավիաբազայում դաշինքի նոր տիեզերական կենտրոնի ստեղծման մասին: Հոկտեմբերի 21-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հոկտեմբերի 22–23-ը դաշինքի պաշտպանության նախարարների տեսախորհրդաժողովի նախաշեմին։
«Ես ակնկալում եմ, որ վաղը համաձայնություն ձեռք կբերվի Գերմանիայի Ռամշտանի ավիաբազայում նոր տիեզերական կենտրոնի ստեղծման շուրջը»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: