Լիբիական հակամարտության կողմերը Ժնևում համաձայնության են եկել երկրում ճանապարհները բացելու շուրջը
Լիբիական հակամարտության կողմերը «5+5» ձեւաչափով բանակցություններում համաձայնության են հասել Լիբայի բոլոր շրջանների եւ քաղաքների միջեւ ճանապարհները բացելու շուրջը: Հոկտեմբերի 21-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Ստեֆանի Ուիլյամսը՝ Լիբիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդի պաշտոնակատարը եւ Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելության ղեկավարը։
Կողմերը «համաձայնվեցին բացելու բոլոր ցամաքային ճանապարհները, որոնք միացնում են Լիբիայի բոլոր տարածաշրջաններն ու քաղաքները», ասել է նա: Նրա խոսքով՝ բացի ճանապարհները բացելու շուրջը համաձայնությունից, համաձայնություն է ձեռք բերվել «Լիբիայում օդային ուղիները բացելու շուրջը», եւ, մասնավորապես, «հարավային տարածաշրջանի վարչական մայրաքաղաք Սաբհա թռիչքների» շուրջը: Բացի դրանից, նշել է նա, որոշվել է վերջ դնել մամուլի սադրիչ եւ էսկալացիայի հանգեցնող հաղորդումներին եւ դադարեցնել «ատելության արտահայտություններով հայտարարությունների գործածումը»:
Ինչպես նշել է Ուիլյամսը, որոշվել է Լիբաիայում պահպանել «ներկայիս անդորրի ռեժիմը ռազմաճակատի գծերին եւ խուսափել ցանկացած ռազմական էսկալացիայից: Աջակցություն ցույց կտրվի գործադրվող այն ջանքերին, այդ թվում ավագների խորհուրդների կողմից, որոնք նպատակամղված են գերիների փոխանակմանը: Նավթի արտադրության վերսկսման նպաակով «երկու կողմերը համաձայնության են եկել երկրի արեւելքից եւ արեմուտքից պատվիրակել նավթային օբյեկտների պահպանության ուժերի հրամանատարներին, որպեսզի ուղղակիորեն աշխատեն Նավթի ազգային կորպորացիայի նշանակած ներկայացուցիչների հետ», հայտնել է նա: Միջլիբիական ուղղակի բանակցությունները Համատեղ զինվորական կոմիտեի «5 +5» ձեւաչափով հոկտեմբերի 19-ից մինչեւ 24-ն ընթանում են ժնեւում ՄԱԿ-ի հովանու ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: