Բաժիններ՝

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվն առաջին անգամ գերազանցել է օրական 300-ը

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառվ մահացու վախճանների թիվը մեկ օրում հասել է 317-ի՝ մեկ օր առաջվա 269-ի դիմաց: Դա առավելագույնն է ամբողջ համավարակի ընթացքում, հետեւում է Նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներից։ Ընդամենը կորոնավիրուսի պատճառով մահացել է 24 952 մարդ:

Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել միայն համաճարակի ավարտից հետո) իջել է մինչեւ 1,72 տոկոսի մակարդակ, հետեւում է շտաբի տվյալներից: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 15 700-ով՝ մինչեւ 1 447 335: Մեկ օր առաջ երկրում հայտնաբերել են համավարակի սկզբից ի վեր առավելագույն՝ 16 319 դեպք: Հարաբերական արտահայտությամբ ախտահարվածների թվի աճը նույնպես նվազել է եւ կազմել 1,1 տոկոս:

Առողջացած հիվանդների թիվը, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուս են ախտորոշել, մեկ օրում ավելացել է 10 952-ով, դա առավելագույնն է հուլիսի 24-ից ի վեր: Ընդամենը վարակից բուժվել է 1 096 560 հիվանդ: Շտաբի տվյալների համաձայն՝ ապաքինվածների բաժինը կրճատվել է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 75,8 տոկոսը: Մեկ օրում դուրս է գրվել 2 365 ապաքինված հիվանդ Մոսկվայում, 445-ը՝ Նիժնի Նովգորոդի մարզում, 343-ը Սանկտ Պետերբուրգում, 339-ը Սվերդլովսկի մարզում, 309-ը՝ Մոսկվայի մարզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս