ԱՄՆ-ում տղամարդը զենքով կրակել է Թրամփի կողմնակիցների վրա
Միրիլենդի բնակչին ձերբակալել եւ հարձակման մեջ մեղադրել են այն բանից հետո, երբ նա կրակել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկու կողմնակիցների վրա, որոնք մեքենայից նրան մի քանի ազդանշան են տվել, երբ նա իր բակում փակցնում էր BLM նշանը: Այդ մասին հաղորդել է CBS News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, երբ Նիլ Հոուքն իր որդու հետ, ի պաշտպանություն Թրամփի, մեծ տրանսպարանտով մեքենայից մի քանի ազդանշան է տվել իր հարեւանին, որը բակում փակցնում էր Black Lives Matter նշանը:
«Նա թեքվեց: Նա այնտեղ զենք ուներ, հանեց այն եւ նշան բռնեց: Մենք տարակուսանքի մեջ էինք: Հաջորդը, ինչը մենք լսեցինք, զենքով կրակոցն էր»,-հեռուստաալիքը մեջբերում է Հոուքի խոսքը:
Նա նշել է, որ ավելի վաղ երբեք չէր հանդիպել իր հարեւանին:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, կրակողին սպառնում է մինչեւ 100 տարվա բանտարկություն, սակայն տուժածը հայտարարել է, որ նրա համար նման պատիժ չի ցանկանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: