ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է հարկային ոլորտին առնչվող երկու օրենքի նախագիծ:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ից հայտարարվել է ռազմական դրություն՝ պայմանավորված Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններով:

Տեսանյութեր

Լրահոս